Միջազգային քրեական դատարանի դատախազը երեկ հայտարարել է, որ կհետաքննի 2008-ի ռուս - վրացական պատերազմի երկու կողմերը՝ ներառյալ խաղաղապահների սպանություններն ու խաղաղ բնակիչների վրա հարձակումները:
Հանրաքվեի մասին օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է հանրաքվեի անցկացումը բացառող հանգամանքները. հանրաքվե չի կարող անցկացվել Հայաստանի Հանրապետության բնակչության ավելի քան մեկ երրորդն ընդգրկող տարածքում արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում, Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրությունը վերացվելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
Պոլսահայ նշանավոր լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի կրկնակի քննության շրջանակում ձերբակալված 9 ոստիկաններից 5-ի գործերը կալանավորման պահանջով ուղարկվել են դատարան՝ տեղեկացնում է «Ակօս»-ը։
ԱԺ-ն տվեց իր համաձայնությունը, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դրվի հանրաքվեի։ Նախագծին կողմ քվեարկեց 104, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 3 պատգամավոր։
Երեկ Հայաստանի խորհրդարանը կողմ քվեարկեց սահմանադրական բարեփոխումների նախագծին: Մինչ դրսում ցուցարարները բողոքում էին ու բերման «ենթարկվում», ներսում մեծամասնությունն իր գործն էր առաջ տանում:
Հայտնի փաստ է, որ ԱԺ ներկայացված օրինագծերի մեծ մասի հեղինակը կառավարությունն է: Սակայն այն, ինչ ներկայացվում է օրենսդիրների դատին, շատ հաճախ բավականին թերի է ու մայր օրենքի դրույթներին հակասող:
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...